Bentley ընկերությունը ներկայացրել է Bentayga – Speed մոդելի «լիցքավորված» տարբերակը: Արտադրողը նորույթն անվանում է աշխարհում ամենաարագ ամենագնացը. ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է ժամում 306 կմ, որն ընդամենը 1 կմ/ժամով է ավելի արագ Lamborghini Urus-ից, փոխանցում է Motor-ը:
Ամենահզոր Bentayga-ն ունի W12 6-լիտրանի թվին-տուրբո շարժիչ, որի փոխանցումը 608-ից մեծացվել է 635 ձիաուժ: Միաժամանակ, առավելագույն պտտման պահը չի փոխվել՝ 900 Նմ:
«Լիցքավորված» տարբերակը կարելի է ճանաչել «մգացված» լուսարձակներով, հետին մեծ սփոյլերով, Speed նշանով եւ 22-դյույմանոց անիվներով:
Նորույթի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ժնեւի մարտյան ավտոշոուում: