News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարարությունը եկել է այն եզրակացության, որ ավտոմեքենաների ներկրումը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը՝ հիմքեր ստեղծելով տուրքերի սահմանման համար՝ հայտնում է AFP-ն։

Թերթի տվյալներով, հետազոտությունը, որ անցկացվել է նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ, «դրական» պատասխան է տալիս գլխավոր այն հարցին, թե «վնասում է արդյոք ներկրումը» ԱՄՆ ազգային անվտանգությանը։

Զեկույցը, որը մինչեւ հանգստյան օրեր կհանձնվի Սպիտակ տանը, դիտարկվում է որպես լուրջ վտանգ արտասահմանյան ավտոարտադրողների համար։

Թրամփը սպառնացել է 25 տոկոսանոց տուրքներ սահմանել եվրոպական ավտոմեքենաների ներկրման համար, մանավանդ Գերմանիայի հանդեպ, որը, նրա խոսքերով, վնաս է հասցրել ամերիկյան ավտոարտադրությանը։

Թրամփը պետք է որոշի՝ զեկույցը ստանալուց հետո 90 օրվա ընթացքում սահմանե՞լ տուրքերը, թե՞ ոչ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ