News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրական 50.000 –ից ավելի ավտոմեքենա է մտնում Երևան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությա խնդրին։

«2018թ. Հանրապետությունում ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք է եղել և եթե մեքենաների քանակն այս տեմպով շատանա, մենք մեքենաների քանակի հետևից չենք հասցնի։ Հանրապետությունում փաստացի ԱՊՊԱ արված միայն 500.000 ավտոմեքնենաներից 250.000–ը Երևանում են, իսկ օրականա 50.000 –ից ավելի մեքենա էլ գալիս է քաղաք»,–ասաց նա՝ նշելով, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվն ավելանում է նաև հեռավոր մարզերից եկող մեքենաների հաշվին։

«Մի անգամ տաքսի նստեցի, հասկացա, որ փողոցներին լավ չեմ տիրապետում, հարցրեցի որտեղի՞ց եք՝ ասաց Գյումրիից է և ամեն օր այնտեղից գալիս՝ Երևանում տաքսի է քշում և հետ վերադառնում։ Այսինքն եթե մարդը Գյումրիից է գալիս էստեղ, որ տաքսի վարի, վստահ եմ, որ Երևանի մոտ գտնվող քաղաքաներից ավելի շատ են գալիս Երևան՝  աշխատելու, և ինչ էլ անենք, այս ծավալով մեքենաներ սպասարկելը բավականին բարդ է»,–ասաց նա։

Մարությանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր հերթին պետք է նպաստի երթևեկության ծանրաբեռնվածության նվազմանը։

«Ամեն մեկն իր հերթին հնարավորինս պետք է քաղաքն ազատի մեքենայից։ Պետք  է խնդրեմ մեր քաղաքացիներին այն տեղը, որտեղ կարող են գնալ առանց մեքենա՝ թող գնան ոտքով և եթե ինչ–որ տեղ են գնում, որտեղ պետք է մի քիչ ոտքով քայլել, ես խնդրում եմ այնուամենայնիվ ոտքով քայլել»,–ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ ինքը ևս հաճախ գերադասում է տեղից տեղ գնալ ոտքով։

«Օրինակ ես այսօր՝ հյուրանոցի բացմանը ներկա լինելու համար հեռու եմ կանգնացրել մեքենաս և ոտքով քայլելով եկել եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ