News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ այցը Երեւան զուտ աշխատանքային բնույթ է կրում եւ պայմանավորված է Հայաստանի խորհրդարանում Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմամբ: Փետրվարի 15-ին Երեւանում լրագորղների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ, «ԿՊՌՖ»-ից պատմագավոր Լեոնիդ Կալաշնիկովը:

Նրա խոսքով՝ մամուլում տարբեր հայտարարությունները եւ հրապարակումներն այն մասին, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է անջատվել Եվրասիական միությունից, եւ որ հանրապետությունում կատարված իրադարձությունները, վաղ թե ուշ կհանգեցնեն դրան, միայն խորացնում են իրավիճակը: Եվ այս իրավիճակում Հայաստանի խորհրդարանը ճիշտ ուղղությամբ որոշակի քայլ կատարեց»:

«Հայաստանում այս խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը ինձ շատ ուրախացնում է: Խորհրդարանում հասկանում են, որ Հայաստանին  շատ բան  է կապում Եվրասիական միության հետ, եւ մենք ունենք շատ սերտ կապեր, որոնք շատ ուժեղ տնտեսական ազդեցություն ունեն: Դա տեսանելի է  թվերով: Սրանք այն պատճառներն են, որոնց համար մենք եկել ենք», - ընդգծեց Կալաշնիկովը:

Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ շատ գաղափարներ արդեն իրականացվել են: ՌԴ խորհրդարանի պատգամավորը նաեւ հավելեց, որ նրանք ցանկանում էին Հայաստանի խորհրդարանի նոր պատգամավորների եւ խմբակցությունների ղեկավարների «աչքերի մեջ նայել», ինչպես նաեւ նրանց հրավիրել ռուսական կողմից հայտարարված իրադարձություններին: Լեոնիդ Կալաշնիկովը տեղեկացրեց, որ ամռանը Մոսկվայում տեղի կունենա երկրորդ միջազգային խորհրդարանական համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ