News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն էր։

ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության եւ գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով եւ այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը  հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադառձել նաեւ գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ