News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Numbeo գլոբալ տվյալների բազայի մասնագետները հրապարակել են տարբեր երկրներում 2019թ․ կյանքի որակի վարկանշային ցուցակը։ Լավագույններին ընտրելու համար նրանք ուսումնասիրել են բնակիչների գնողունակությունը, անվտանգության ցուցանիշները, առողջապահության մակարդակը, ապրելու գինը, անշարժ գույքի արժեքը, ճանապարհին անցկացրած միջին ժամանակը, աղտոտվածության մակարդակը եւ կլիման՝ հայտնում է Life-ը։

Առաջին երեք տեղերը վարկանիշում զբաղեցրել են Դանիան, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան։ Ինչպես նաեւ «թոփ 10»-ի մեջ ընդգրկվել են՝ Ավստրալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան։ Չեն ընդգրկվել Ճապոնիան, եւ ԱՄՆ-ը, որոնք զբաղեցրել են 12-րդ եւ 13-րդ տեղերը։ Վերջին 71-րդ տեղում Եգիպտոսն է։

Լիտվան հայտնվել է 29-րդ հորիզոնականում, Լատվիան՝ 34-րդ, Էստոնիան՝ 11-րդ, Բելառուսը՝ 37-րդ, Ռուսաստանը՝ 59-րդ, Ուկրաինան՝ 62-րդ, Ղազախստանը երրորդն է վերջից՝ 69-րդ տեղով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ