News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խոսելով գլոբալ տաքացման հեռանկարների մասին՝ գիտնականները առավել հաճախ հիմնվում են մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի կուտակման կանխատեսումների վրա, կամ ասում են, որ ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, խոնավությունը՝ մի քանի տոկոսով։ Սակայն միայն թվերը քիչ են, որպեսզի մենք պատկերացնեք, թե ինչպես կարող է փոխվել իրավիճակը։

Մերիլենդի համալսարանից Մեթյու Ֆիթցպատրիկը եւ Կոպենհագենի համալսարանից Ռոբերտ Դանը որոշել են կլիմայի փոփոխության մասին տեղեկատվությունն ավելի տեսանելի եւ հասանելի դարձնել հատուկ կրթություն չունեցող մարդկանց համար՝ հայտնում է Nature Communications-ը։

Դրա համար նրանք կատարել են մինչեւ 2080թ․ կլիմայական փոփոխությունների կանխատեսում ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքների համար, այնուհետեւ գտել են տարածքներ, որտեղ կլիման այժմ համապատասխանում է նրան, ինչը կլինի այդ քաղաքներում 60 տարի հետո։ Արդյունքում ստացվել է քարտեզ, որին նայելով՝ քաղաքների բնակիչները կարող են հասկանալ՝ ինչպես իրենց վրա կարող է ազդել գլոբալ տաքացումը։

Հետազոտողները օգտագործել են ՄԱԿ-ի երկու կանխատեսումներ։ Դրանցից մեկը ասում է, որ ջերմոցային գազերի թիվը կաճի մեկ դարի ընթացքում, երկրորդը, որ այդ աճը կհաջողվի նվազեցնել մինչեւ 2040 թվականը։ Մինչեւ 2080 թվականը, ինչպես ցույց են տվել հաշվարկները, կլիման կլինի նույնքան տաք եւ խոնավ, որքան այժմ Միսիսիպի նահանգում է։ Այսինքն, որպեսզի տեսնեն իրենց երեխաների եւ թոռների ապագան, Վաշինգտոնի բնակիչները կարող են ուղեւորվել 1500 կմ դեպի հարավ՝ պարզաբանում են հեղինակները։

«Ապագայի կլիմայով» տարածքները գտնվում են միջինը մոտ 500 կմ հարավ, սակայն եթե ջերմոցային գազերը կուտակվեն, այդ տարածությունը կմեծանա մինչեւ 1000 կմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ