News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեպի Դյատլովի լեռնանցք արշավի մասնակիցներն առաջ են քաշել 1959թ․ զբոսաշրջիկների խմբի կործանման առավել հավանական վարկածը։ Նրանց խոսքերով, ինը մարդու մահվան պատճառ հավանաբար դարձել են եղանակային պայմանները՝ հայտնում է Лента.Ру-ն։

Ռիչարդ Հոլմգրենը եւ Անդրեաս Լիլեգրենը նույն ճանապարհով, ինչ Դյատլովի խումբը, ուղեւորվել են դեպի Խոլատչախլ լեռը, որի շրջակայքում զոհվել էին զբոսաշրջիկները։ Ինչպես նշել են նոր արշավախմբի մասնակիցները, ճանապարհը շատ ուժեր է խլում, իսկ գիշերելու վայրում շատ ցուրտ ու խաղաղ է եղել։ Օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ -50, իսկ վրանում ուտելիքը վերածվել է սառցի կտորների։

Հոլմգրենը եզրակացրել է, որ Դյատլովի խումբը զոհվել է եղանակային պայմանների պատճառով, երբ խորհրդային ճանապարհորդների վրանը ծածկվել է ուժեղ փոթորկից։ Ընդ որում, բազմաթիվ վնասվածքները, որ հայտնաբերվել էին մահացածների մարմինների վրա, նույնպես բնական պատճառներ են ունեցել։ Օրինակ, ձյան հաստ շերտը կարող էր ճնշել կրծքավանդակին, իսկ մի կնոջ աչքերի ու լեզվի բացակայությունը բացատրվում է քայքայմամբ, քանի որ նա դեմքով հոսող առվակի մեջ է եղել։

Հետազոտողները հերքել են այն կարծիքները, թե զբոսաշրջիկներին սպանել են տեղացի ցեղերը կամ նրանք գաղտնի ռազմական փորձերի զոհ են դարձել, հերքվել է նաեւ միջուկային զենքի փորձարկման եւ այլմոլորակայինների հետ շփման վարկածը։

Դյատլովի լեռնանցքը անվանակոչվել է Իգոր Դյատլովի ղեկավարությամբ զբոսաշրջիկների խմբի պատվին, որը խորհրդավոր պայմաններում կործանվել էր 1959թ․՝ Հյուսիսային Ուրալում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ