News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ամենաարագ գնացքը փչացել է առաջին ուղեւորության ժամանակ՝ մեկ օր հետո շնորհանդեսից, որին ներկա է եղել վարչապետ Նարենդրի Մոդին՝ հայտնում է BBC News-ը։

Հնդկական Vande Bharat Express-ը Դելիից վերադառնալիս է եղել Վարանասի, երբ գնացքում անսարքություն է հայտնաբերվել։

Հնդկական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գնացքը երկաթգծի վրա կարող էր բախվել տնային անասունների։

Ուղեւորները եւ լրագրողները ստիպված են եղել ուրիշ գնացք նստել եւ վերադառնալ Դելի։

Չնայած իշխանությունների ենթադրությանը, թե գնացքը բախվել է կովի հետ, NDTV-ն հայտնում է, որ միջադեպից հետո ճեպընթացի առջեւի մասում վնասվածքի հետքեր չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ