News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսեւորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում: Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Անդրադառնալով փետրվարի 27-ին Իրանի նախագահ Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցելությանը, դեսպանը նշել է. «Այո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կկատարի իր առաջին պաշտոնական այցն Իրան: Այս այցն ինքնին բխում է Հայաստանի նորընտիր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, համաձայն որի, Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել միջպետական հարաբերությունները հարեւան եւ բարեկամ Իրանի հետ:

ՀՀ կառավարության համար սա վճռորոշ ժամանակաշրջան է, քանի որ այս օրերին երկրի խորհրդարանն ընդունելու է առաջիկա հնգամյակի ծրագիրը, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված արտաքին քաղաքականության խնդիրներին:

Կարծում եմ, որ ամերիկյան պատժամիջոցների գործադրման պայմաններում Իրանի համար եւս կարեւոր է գործընկեր երկրների, մասնավորապես, հարեւան Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ, կայուն եւ փոխշահավետ հարաբերություններ:

Ուստի, հասկանալի է, որ Փաշինյան-Ռոհանի բանակցությունները ներառելու են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների հարցերի լայն շրջանակ: Վստահ եմ, որ բոլոր հարցերի վերաբերյալ կլինեն շահագրգիռ եւ գործնական քննարկումներ»:

Հարցին, թե որո՞նք են այն կարեւորագույն ոլորտները, որոնց հիման վրա ձեւավորվել են երկու երկրների հարաբերությունները, Արտաշես Թումանյանը նշել է. «Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններն ավելի քան քառորդ դարի պատմություն ունեն: Իրենց ձեւավորման օրվանից մինչ այսօր այդ հարաբերությունները բարեկամական են եւ գործընկերային: Քաղաքական հարաբերություններում երբեք կնճռոտ խնդիրներ չեն եղել, միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսեւորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում: Տնտեսական բնագավառում կարեւոր տեղ է հատկացվել գազի, էներգետիկայի ոլորտի ծրագրերին եւ դրանք այսօր էլ երկկողմ տնտեսական օրակարգի առաջնահերթությունների մեջ են:

Վերջին տարիներին մեծ ակտիվություն է արձանագրվել տուրիզմի ոլորտում եւ մշակութային կապերի ամրապնդման գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ