News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը Եվոպային կոչ է արել արագացնել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող Իրանի հետ վճումների մեխանիզմի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Ղասեմին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է այս ուղղությամբ ճնշում գործադրել՝ հանդես գալով Իրանի եւ Եվրոպայի փոխգործակցության դեմ:

«Այս մեխանիզմի գրանցումից բացի, Եվրոպայի կողմից որեւէ այլ կարեւոր ձեռքբերում չենք տեսել: Իրանը եվրոպական երկրներին հրապարակայնորեն հայտարարել է, որ իր համբերությունը սահմաններ ունի»,- IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիության երկրները, Իրանի հետ հաշվարկի մեխանիզմը ներդնելով, անբավարար քայլեր են կատարում միջուկային գործարքի պահպանման համար:

Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո ամերիկյան պատժամիջոցների շրջանցման համար Ֆրանսիայի, Գեմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել էին Իրանի հետ վճարումների INSTEX մեխանիզմի ստեղծման մասին: Այն առաջին փուլում պետք է ապահովեր դեղերի, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ