News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձագետների խումբը, որ Գիտության զարգացմանն աջակցելու ամերիկյան ասոցիացիայի նիստ է հրավիրել Վաշինգտոնում, կտրուկ դատապարտել է այդ հնարավորությունը։ Էթիկայի հարցերով պրոֆեսորները եւ իրավապաշտպանները կոչ են անում արգելել արհեստական ինտելեկտի կողմից վերահսկվող զենքի արտադրությունը՝ հայտնում է Naked-Science-ը։

Գիտնականների հայտարարության մեջ ասվում է, որ ինքնավար զենքը կարող է աշխատել անսպասելի ձեւով եւ սպանել անմեղ մարդկանց՝ առանց դրանց ստեղծողների կողմից միջամտության։

Human Rights Watch-ը, որ 55 երկրներից 89 հասարակական կազմակերպություններից մեկն է, իր քարոզչությունն անվանել է «Կանգնեցրե՛ք ռոբոտ-մարդասպանների արտադրությունը»։

Clearpath Robotics-ի տեխնիկական տնօրեն Ռայան Գարիեպին սատարել է դրանց արգելման նախաձեռնությունը։ Նրա ընկերությունը վերցնում է ռազմական պայմանագրերը, սակայն դատապարտում է պատերազմի ժամանակ ԱԻ համակարգերի օգտագործումը, իսկ ինքը՝ Գարեպին հայտարարել է, որ չի զբաղվելու նման մշակումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ