News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիան որոշել է կանեփի արտադրությունն իր տնտեսական ծրագրի կարեւոր բաղադրիչը դարձնել՝ հայտնում է Jerusalem Post-ը։

Վերջին տասնամյակներում կանեփի արտադրությունը Թուրքիայում համարյա վերացել է՝ թմրանյութերի դեմ պայքարի կանոնների պատճառով։ Սակայն այժմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերսկսել եւ նույնիսկ խթանել կանեփի արտադրությունը՝ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար։

El Pais-ը գրում է, որ կանեփի արտադրության զարգացումը ներառում է 20 քաղաքներում փորձարարական նպատակներով այն աճեցնելու թույլտվություն։

Տարվա սկզբին Էրդողանը «արեւմտյան իմպերիալիստներին» մեղադրել էր երբեմնի եկամտաբեր կանեփի թուրքական շուկան փոքրացնելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ