News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունները ստանդարտ էին, սակայն «168 Ժամի» աղբյուրների պնդմամբ՝ եւս 2 թեմա դուրս է մնացել պաշտոնական լուսաբանման շրջանակներից։

Նախ, հայկական կողմի խնդրանքով երկու կողմերն էլ իրենց հաղորդագրությունների մեջ չեն նշել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու առիթով ռուսական կողմի շնորհակալության մասին, քանզի գտնվելով Մյունխենում՝ արեւմտյան քաղաքական վերնախավի շրջանակներում, եւ հասկանալով այդ լուրի տհաճությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Ս. Լավրովին խնդրել է, որ Սիրիայի մասին հաղորդագրության մեջ չնշվի, եւ գրվել է ոչինչ չասող՝ «քննարկվել են տարածաշրջանային հարցեր» նախադասությունը։

Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երեւանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաեւ ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։

Խնդիրը հարթեցնելը մնացել է Զոհրաբ Մնացականյանի վրա, եւ նա ասել է, որ այլեւս ուշադիր կլինեն, եւ, իհարկե, թույլ չեն տա, որ նման բան կրկնվի։ Նա հավելել է նաեւ, որ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարված է ռուսական համապատասխան ծառայության, առհասարակ ուժային կառույցների հետ համագործակցել եւ տեղեկատվության փոխանակումը նախապես իրականացնել։ Ակնհայտ է, որ այդ «միջոցառումը» լուրջ հետք է թողել ռուսական կողմի մոտ, այն աստիճանի, որ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին դժգոհությունն ուղիղ տեքստով է հայտնել Զոհրաբ Մնացականյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ