News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր Նիկոլ Փաշինյանի և իշխանության թշնամին ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ «Լուսավոր Հայաստանը». Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր՝ փերվարի 19-ին, ֆեյսբուքյան իր տեսանյութում ասել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը. «Դե ֆակտո քայլ է անում Նիկոլ Փաշինյանը՝ ջախջախել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, բայց հավատացնում եմ, որ չի ստացվի, ավելի շուտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քեզ կջախջախի, եթե շարունակեք այն քաղաքական կուրսը, այն կեցվածքը, ինչ դուք այսօր իրականացնում եք»,- նշել է նա:

Հակոբյանի խոսքով՝ 40-45 տոկոս ստվերային տնտեսություն ունենք, իսկ վարչապետը հայտարարում է, որ կոռուպցիան վերացված է Հայաստանում, ինչը ենթադրում է, որ պետբյուջեն 25-30 տոկոսով պետք է ավելանար, սակայն չի ավելացել. «Երկու տարբերակ կա. կամ դա կեղծ էր, իսկ ես չեմ հավատում, որ դա կեղծ էր, մենք լիքը ստվերային տնտեսություն ունենք, կամ ստվերային տնտեսությունը կա, ուղղակի ոչ թե Բաղրամյան 26 է գնում, այլ ինչ–որ ուրիշ տեղ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, նա ասել է, որ ինքը համամիտ է որոշ շեշտադրումների հետ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի՝ եթե ուզում է ունենալ հզոր կայացած պետություն ու պետականություն, ապա անհատը որպես քաղաքացի պարտավոր է պայքարել դրա համար: Այնուամենայնիվ, նրա խոսք ով, Նիկոլ Փաշինյանի ելույթն ագրեսիվ էր. «Երբ համեմատում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախկին կառավարության ղեկավարների ելույթների հետ, պետք է ասեմ, որ այսքան ագրեսիա, ընդդիմության նկատմամբ այդքան արհամարհանք և անհանդուրժողականություն, պրկված նարցիսիզմ և ինքնասիրահարվածութուն, անկեղծ, ես չէի տեսել: Դա ի՞նչ պահվածք է ԱԺ-ում, էդ ո՞նց եք խոսում պատգամավորների հետ, դուք ձեզ ինչի՞ տեղ եք դրել,  ձեզ հետ երբևէ իշխանությունն այդպես խոսե՞լ է, խորհուրդ կտամ փոխեք, դա սազական չէ, եթե չեք հարգում ձեզ կամ ընդդիմությանը, գոնե հարգեք ձեր կարգավիճակը: Անհարիր է պետության առաջին դեմքին այդպես լարված ու ջղաձգված, սարսափելի տեսք տալով դեմքին խոսել ընդդիմության հետ, արհամարհական և անհանդուրժող լինել ընդդիմության նկատմամբ»,-ասել է նա:

Ռուբեն Հակոբյանը խոսել է նաև արտաքին քաղաքականության մասին՝ նշելով, որ վարչապետն այն պետք է վերանայի. «Արտաքին քաղաքականության մեջ չափից դուրս համեստ կարողություն ունեք, 25 տարի եղել եմ քաղաքականության մեջ, չեմ հիշում, որ Հայաստանի նկատմամբ սառը և հակասական վերաբերմունք դրսևորեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Չասեք, որ հայամետ քաղաքականություն եք վարում, դրանից է, ուղղակի չունեք կոնցեպտ»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե ներքին քաղաքանության մեջ հնարավոր է ուղղել սխալները, ապա դա անդառնալի է արտաքին քաղաքականության համար:

Նա Նիկոլ Փաշինյանին հորդորել է նաև վերացնել զարմիկներին, տղաներին, աներձագներին, ընտանիքի անդամներին քաղաքական դաշտ բերելու լճացած ինստիտուտը. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին հարց տված կլինեն՝ ինչպե՞ս եղավ, որ զարմիկդ հայտնվեց խորհրդարանում, երևի շատ լավ երիտասարդ է, բան չունեմ ասելու, բայց քաղաքականությանն անհայտ և պարզվում է, որ Տավուշում հավաքում է բոլորից շատ քվե և ընտրվում է պատգամավոր, ինչի՞ շնորհիվ: Բոլորիս մոտ կա այն տպավորությունը, տավուշցին իրավունք ունի մտածելու, որ մեկ առավելություն է ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Այո, Նիկոլ Փաշինյանն ուզել է, որ որպես վարչապետ, իր զարմիկը նույնպես տեղ ունենա ԱԺ-ում»:

Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի ՊԲ նախկին գլխավոր հրամանատար Լևոն Մնացականյանին պաշտոնից հեռացրեց այն բանի համար, որ նա ընդվզեց. « Հիշո՞ւմ եք, երբ Լևոն Մնացակայնանն ընդվզեց այն հիմարության դեմ, որ ռադիոտուն գրավելը կամ արագաչափերը փակելը շատ ավելի կարևոր է, քան Շուշիի ազատագրումը, քան Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծելը, դուք ուղղակի հեռացրիք նրան»,-ասել է նա:

Ռուբեն Հակոբյանը նաև խորհուրդ է տվել, որ իշխանությունն առաջին հերթին փորձի իր գլխից հանել աղքատությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ