News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

De Morgen հրատարակությունը հաղորդում է, որ Բելգիայի 27 քաղաքացիները շարունակում են Գերմանիայից կենսաթոշակ ստանալ, որը նշանակվել է դեռ 1941 թվականին նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտելրի կողմից, գրում է RT-ն:

Նշվում է, որ տվյալ կենսաթոշակը երաշխավորվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից «չեզոքության, հավատրմության եւ հնազանդության համար»:

Հրատարակությունը նշում է, որ 1949 թվականից հետո Գերմանիան, լինելով Հայրենական մեծ պատերազմում պարտված պետության իրավահաջորդը, միջազգային իրավունքի շրջանակում ստանձնել է  Երրորդ ռեյխի պարտավորությունները, ներառյալ կենսաթոշակային, դրա համար էլ շարունակել է գումարները փոխանցել:

Հոդվածում ներկայացված տեղեկատվության համաձայն կենսաթոշակ ստացողները Գերմանիայի կողմից մարտնչած մարդիկ են կամ նրանց ժառանգներն են: Տվյալ վճարների մասին հաջողվել է իմանալ միայն այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել ԵՄ որոշումը, որը անդամ երկրներին պարտավորեցրել է փոխանակվել կենսաթոշակների միջպետական վճարումների մասին տեղեկատվությամբ:

Հաղորդվում է, որ այժմ Բելգիայի պատգամավորները մտադիր են իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ