News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը եւ համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման:

Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները եւ խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում եւ Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:

Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:

Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաեւ թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման եւ կադրային քաղաքականության հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ