News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:

Հանդիպումների վերաբերյալ տարածված տեղեկություններից մեկում նշվել է, որ իբր Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում։ Հարցի կապակցությամբ «Արցախպրես»  լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որին ի պատասխան նշել են.

«Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի բարձրացվել։ Միևնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են սերտ և վստահելի հարաբերություններ, և քննարկման համար փակ թեմաներ չկան»:

ԱԳՆ պատասխանի մեջ նշված է նաև, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հենց այս դիրքորոշումն էր արտահայտել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ