News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան Երեւանում ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը:

Հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպությունների շրջանակում պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Ժողովուրդների միջեւ հազարամյա բարեկամությունը, պաշտպանական, տնտեսական, մշակութային ոլորտներում սերտ կապերը կարեւոր նշանակություն ունեն եւ անհրաժեշտ է շարունակել դրանց խորացումը:

Կողմերը ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը: Նման ծրագիր է ստորագրվում 2010 թվականից, ներկայիս ծրագիրը ներառում է զինվորական կրթության, ռազմական բժշկության, սերժանտական կազմի պատրաստության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բազմաթիվ միջոցառումներ: Ավարտին նախարարը շեշտեց, որ կողմերը փոխադարձաբար հարգում եւ հավատում են ապագայում խաղաղ եւ անվտանգ Կովկասի գաղափարին:

Լեւան Իզորիան, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շեշտեց, որ կարեւորում է այցը մի երկիր, որի հետ Վրաստանն այդքան սերտ հարաբերություններ ունի: Տեղի է ունեցել հարցերի արդյունավետ քննարկում, որոնք վերաբերում են գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացմանը: «Ցանկանում եմ նշել համագործակցության այնպիսի նոր ուղղության մասին, ինչպիսին կարգապահության ամրապնդումն է: Վրացական կողմը պատրաստ է սրա շրջանակում հայ գործընկերներին փոխանցել իր առաջավոր փորձը»,- նշեց վրացի նախարարը: Նա հիշեցրեց, որ վրացի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին եւ ողջունեց հայ զինվորականների մասնակցությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում անցկացվող զորավարժություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ