News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները թույլ են տվել էմոջիով ավտոհամարանիշերի գրանցումը: Մարտի 1-ից սկսած Քվինսլենդ նահանգի ցանկացած բնակիչ կարող է համարանիշի մետաղական թիթեղը զարդարել՝ վճարելով 475 ավստրալական դոլար պետտուրքը, փոխանցում է Vesti-ն: 

Կան նաեւ սահմանափակումներ, հայտնում է 7News Brisbane-ը: Առաջին՝ կարելի է ընտրել միայն 5 սմայլիկներից մեկը՝ արեւային ակնոցով, ծիծաղից արտասվող, ժպտացող, աչքով անող եւ սիրահարված: Երկրորդ՝ էմոջին չի դառնա պաշտոնապես գրանցվող համարանիշի մաս. ավստրալական պետհամարանիշերը նախկինի նման կազմված կլինեն 3 թվից եւ 2 տառից:

Քվինսլենդի անհատական համարանիշերի տրամադրման վարչությունը (PPQ) նախկինում էլ է թույլ տվել վահանակը յուրահատուկ դարձնել: Օրինակ՝ դրա վրա կարելի է պատկերել տեղական սպորտային թիմի լոգոտիպը կամ ներկել: PPQ-ում կարծում են, որ էմոջիով նշանները կդյուրացնեն ճանապարհային պատահարի եւ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ մեքենայի նույնականացումը:

Այս մտքին ոչ բոլորն են համաձայն՝ ենթադրելով, որ «ավտոսմայլիկները» միայն կշեղեն: «Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է համարանիշերն ավելի գրավիչ դարձնել՝ այն հաշվարկով, որ ավելի շատ փող վաստակի, եւ ես դա կարող եմ հասկանալ»,- ասել է Քվինսլենդի իրավաբանական միության նախագահ Բիլ Փոթսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ