News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կալիֆոռնիայում 12 տարեկան շունը՝ Քինգսթոն անունով (ակիտա ինու ցեղատեսակի) տերերի մոտ է վերադարձել երեք ամիս հետո. նա անհետացել էր անցած տարվա նոյեմբերին տեղի անտառներում մոլեգնած հզոր հրդեհի օրերին, տեղեկացնում է NEWSru.com-ը։

Camp Fire անտառային հրդեհը Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածում գրեթե երկրի երեսից սրբել էր Փարադայս քաղաքը։ Հրդեհի զոհ էր դարձել 38 մարդ։

Հրդեհի ժամանակ շատ բնակիչներ ստիպված էին փախուստի դիմել փրկվելու համար՝ իրարանցման մեջ կորցնելով իրենց ընտանի կենդանիներին։ Այդպես եղավ նաեւ Բալեխոս ընտանիքի հետ. նրանց շունը դուրս թռավ եւ փախավ բեռնատարի թափքից, երբ նրանք քաոսի ժամանակ փորձում էին տեղափոխվել անվտանգ տեղ։ Շան որոնումները անարդյունք էին։ Բայց մարդիկ հույսը չէին կորցնում՝ հայտարարություններ փակցնելով եւ կապվելով ապաստարանների հետ։

Միառժամանակ անց շանը ֆիքսել էր Friends of Camp Fire Cats-ի կամավորների տեսախցիկը, նրանք ծուղակ էին սարքել եւ բռնել Քինգսթոնին, ինչից հետո նրան ճանաչել էին սոցցանցով եւ հանձնել տերերին, տեղեկացնում է STORMnews.ru-ն՝ հղում կատարելով USA Today-ին։

Նրանից տարածվող հոտից ենթադրելով՝ շունը կենդանի էր մնացել՝ սնվելով ժանտաքիսներով։ Հիմա նրա արկածներն ավարտվել են. թափառումների 101-րդ օրը նա միացավ երջանիկ տերերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ