News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լրագրողը իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար երկարատեւ ազատազրկման է դատապարտվել։

Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանում այսօր հրապարակվել է bastainfo.com կայքի գլխավոր խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճիռը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՔՕ 309 (պաշտոնեական իրավասությունների չարաշահում), 313 (պաշտոնեական կեղծիք) եւ 281 (պետության դեմ կոչեր) հոդվածներով։ Միաժամանակ, հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում Հաջիբեյլիի մասնակցությունը, նրա խնամքի ներքո անչափահաս երեխաներ ունենալը, դատարանն օգտագործել է պայմանական պատժի մասին հոդվածը եւ նրան 5,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել։

Մինչ դատավճիռը կկարդացվեր լրագրողը հանդես է եկել վերջին խոսքով։ Նա քրեական գործը անվանել է «անօրինական եւ անհիմն»։ Հաջիբեյլին աբսուրդ է համարել իրեն պաշտոնական անձ ներկայացնելը եւ պաշտոնեական հանցանքներում մեղադրելը։ «Ես ոչ միայն պաշտոն չունեմ, այլեւ աշխատելու տեղ չունեմ։ Սահմանադրական դատարանը դատախազության հայցով որոշակիացրել է պաշտոնական անձանց ցուցակը, եւ լրագրողներն այնտեղ ներառված չեն»,- ասել է Հաջիբեյլին։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել վճիռը։

2018թ․ հուլիսի 9-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել համացանցում Գյանջայի քաղաքապետ Էլմիրա Վալիեւի դեմ մահափորձի եւ Մենգյաչեւիրում էներգետիկ խնդրի հետ կապված «կեղծ վկայությունների» եւ «անօրինական կոչերի» տարածման համար։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր կապի նախարարություն՝ bastainfo.com, criminalaz.com,  topxeber.az եւ fia.az կայքերն արգելափակելու համար։ Սկզբում Հաջիբեյլին գործով որպես վկա էր անցնում։ Սակայն նոյեմբերի 30-ին նրա կարգավիճակը փոխվեց մեղադրյալի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ