News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական միության հետ «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն մեր երկրին կհատկացնի 31 մլն 250 հազար եվրոյի դրամաշնորհ:

«Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի եւ Տավուշ մարզերում, ընդհանուր եւ բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի եւ կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի եւ ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:

Ծրագրի նպատակներն են՝ աջակցել եւ նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում, թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների եւ փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ներդրումային եւ բարձր հավելյալ արժեքով գյուղատնտեսական եւ նորարարական զբոսաշրջության ոլորտի վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Ստեղծարար կենտրոնի միջոցով ստեղծարար ոլորտներում (դիզայն, աուդիոտեսողական ոլորտ եւ նորարարություն) ձեռնարկատիրական տաղանդ ունեցող նոր սերունդ դաստիարակելուն, միջազգային շուկա միտված ներդրումային եւ նորարարական տեխնոլոգիական վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Շիրակի մարզում ձմեռային մարզական հաստատությունների հիմնմանը եւ այլն:

Նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարեւանության ներդրումային հարթակի միջոցով: Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակում: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ