News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինչպես էլ փոփոխվի միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը, Իրանի հետ համընդգրկուն ռազմավարական գործընկերություն զարգացնելու Չինաստանի վճռականությունն անփոփոխ է։ Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքերով, Չինաստանին եւ Իրանին կապում են հին բարեկամական հարաբերությունները, որոնք ժամանակի քննություն են անցել։ «Անկախ այն բանից՝ ինչպես կփոփոխվի միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը, Իրանի հետ համակողմանի ռազմավարական գործընկերություն զարգացնելու Չինաստանի վճռականությունն անփոփոխ է»,- ասել է նա։

Սի Ցզինպինը հավելել է, որ Չինաստանն ու Իրանը պետք է ավելի խորացնեն փոխադարձ վստահությունը եւ շարունակեն սատարել միմյանց հիմնական հետաքրքրությունների եւ խնդիրների հարցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ