News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի Space X ընկերությունը Կանավերալ հրվանդանից իրականացրել է Falcon 9 հրթիռակրի հաջող արձակում: Այն տիեզերք է դուրս բերել ինդոնեզական հաղորդակցային արբանյակ Nusantara Satu-ն եւ իսրայելական «Բերեշիտ» լուսնային զոնդը, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Հրթիռի առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել ծովային պլատֆորմի վրա: Այս ընթացքում երկրորդ աստիճանը Տիեզերք է հասցրել երկու սարքերը: Առաջինը դուրս է բերվել «Բերեշիտ» զոնդը, որն ինքնուրույն սկսել է թռիչքը դեպի Լուսին: Դրանից հետո ուղեծիր է արձակվել ինդոնեզական արբանյակը:

«Բերեշիտ» զոնդը մշակել է իսրայելական Spaceil ընկերությունը: Սարքի խնդիրն է մասնակցությունը X-Prize ինովացիաների հիմնադրամի եւ Google-ի մրցույթին: Google Lunar X PRIZE մրցույթի մեկնարկի մասին հայտարարվել է 2007 թվականին: Հաղթողը կլինի այն թիմը, որն առաջինը կստեղծի եւ Լուսին կուղարկի լուսնագնաց, որը կկարողանա Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարել, կանցնի ոչ պակաս 500 մետր եւ Երկիր կհաղորդի Լուսնի մակերեւույթի լուսանկարներ: Google-ից եւ X-Prize-ից պարզաբանել են, որ մրցույթի նպատակն է տիեզերքի մասնավոր յուրացման խթանումը: Գլխավոր մրցանակը կազմում է 20 մլն դոլար:

Spaceil ընկերությունը հաստատել է, որ «Բերեշիտ» լուսնային զոնդը գործում է եւ ուղեւորվում է դեպի Լուսին: Jerusalem Post-ը հայտնել է, որ զոնդը Լուսնի վրա վայրէջք է կատարելու ապրիլի 11-ին: Զոնդը Լուսին տանող տիեզերանավը 15x2 մետր է, կշռում է 600 կգ: Այն ստեղծելու ընդհանուր արժեքը անցել է մրցանակի չափից եւ կազմել 100 մլն դոլար: Զոնդը կառուցվել է մասնավոր նվիրատվություններով, միջոցների մի մասը տրամադրել է Իսրայելի տիեզերական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ