News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գալապագոսյան կղզիներից մեկում կրիա է հայտնաբերվել, որը վերջին 113 տարում անհետացած էր համարվում:

FoxNews-ը հայտնում է, որ զարմանալի գտածոն հայտնաբերվել է այս շաբաթ ավելի վաղ կենսաբան Ֆորեսթ Գալանտեի ղեկավարած «Կենդանիների մոլորակ» գիտական արշավի ժամանակ: Ֆերնանդինա կրիան, որը կարծում էին անհետացել է 1906 թվականին, հայտնաբերվել է փետրվարի 17-ին: Այս պահին անհայտ է, թե կրիան քանի տարեկան է:

Կրիայի լուսանկարները եւ տեսանյութը ուղարկել են կենսաբանին: Պարզվել է, որ սա Chelonoidis phantasticus-ի էգ է կամ Ֆերնանդինա կրիա:

Վայրի բնության փորձագետները կրիային տեղափոխել են Գալապագոսյան կղզիների Սանտա Կրուս կենտրոն: Կրիաների բուծման Ֆաուստո Լլերենա կենտրոնը ազատ է արձակել 4 հազար գալապագոսյան կրիաների, եւ փորձագետները հույս ունեն, որ օրերից մի օր հայտնաբերված կրիան կկարողանա բազմանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ