News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան Hayabusa 2 զոնդ է արձակել Երկրից ավելի քան 300 միլիոն կիլոմետր հեռավորությամբ՝ Ռյուգու աստերոիդ, որպեսզի հուշում գտնի կյանքի ծագման մասին, տեղեկացնում է Reuters-ը։

900 մետր տրամագծով տիեզերանավի վայրէջքը Ռյուգու սստղակերպի վրա տեղի է ունեցել հոկտեմբերին ձախողված փորձից հետո՝ աստղակերպի ժայռոտ մակերեսի պատճառով։

Ճապոնական օդատիեզերական հետազոտությունների կենտրոնը՝ JAXA-ն, հայտարարել է, որ Hayabusa 2-ն ոչ մեծ արկ է արձակել Ռյուգուի մակերեսին՝ հավաքելու մասնիկներ հետագա ուսումնասիրության համար։

Սա երկրորդ ճապոնական տիեզերանավն է, որը վայրէջք է կատարել աստերոիդի վրա այն բանից հետո, երբ Hayabusa-ն 2005 թվականին իջել էր երկրամերձ Իտոկավա աստղակերպի վրա։ Այն առաջինն է Երկիր հասցրել աստերոիդային փոշի։

Կարծիք կա, որ աստերոիդները գոյացել են արեգակնային համակարգի արշալույսին, եւ գիտնականները համարում են, որ Ռյուգուն կարող է օրգանական նյութեր պարունակել։

Hayabusa 2-ն պետք է Երկիր վերադառնա 2020 թվականի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ