News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փոտրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի եւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկ Քարամյանը մահացել էր 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Սիսիանում մնալով ձնահյուսի տակ։ Ավելի ուշ՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Քարամյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևով:

Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2018-ի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում՝ ծառայակից ընկերոջ անկանոն կրակահերթի հետեւանքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ