News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԷկոԼուրն» ահազանգ ստացավ Արմավիրի մարզի բնակչից, որ կոյուղին խցանվել է, եւ Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից  լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ, հաղորդում է EcoLur.org-ը: 

«Քանի որ օրերը տաքացել են, եւ ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասաց բնակիչը: Նա նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում: Ըստ նրա` կոյուղաջրերը ջրանցք են լցվում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ հատվածի հարեւանությամբ, Հացիկ (Նաիրի) գյուղի մոտ: «Բաղրամյանի նախկին շրջանի  մուտքի հարեւանությամբ գտնվող հուշարձանի մոտ է գտնվում  վթարային վիճակը», - ավելի հստակեցրեց բնակիչը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին եւ Ջրային կոմիտեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ