News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (National Collegiate Athletic Association) բասքեթբոլի խաղի ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին տեսքը հուզել է ամերիկացիներին, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով GQ-ին:

Հանդիպմանը մասնակցում էին Դյուքի եւ Հյուսիսային Կարոլինայի համալսարանների թիմերը:

Երկրպագուների ուշադրությունը գրավել էր Օբամայի հագուստը, մասնավորապես, նրա սեւ բաճկոնը, որը նա համադրել էր սեւ սվիտերի եւ մուգ մոխրագույն տաբատի հետ: Օբամայի պատվերով նյույորքյան Rag and Bone ապրանքանիշի բոմբերի թեւին ասեղնագործած էր «44» թիվը, որն ԱՄՆ-ի նախագահների շարքում նրա հերթական համարն էր:

Twitter-ի օգտատերերը հիացել էին նախկին նախագահի զգեստով:

«Բարի լույս նախագահ Օբամային եւ «44» համարով նրա բոմբերին: Անշուշտ, այսօրվա դրությամբ Աֆրոամերիկյան պատմության ամսվա ընթացքում ամենալավ իրն է»,-սոցցանցում հայտարարել է իրավաբան եւ ներառականության ոլորտում ակտիվիստ Էյփրիլ Ռեյնը: «Նախագահ Օբաման անհավանական նորաձեւ տեսք ուներ թեւի վրա «44» նշումով իր բոմբերով: Մենք այլեւս երբեք նման ոճային նախագահ չենք ունենա»,-նշել է սոցցանցի մեկ ուրիշ օգտատեր:

Rag and Bone-ի հիմնադիր Մարկուս Ուեյնրայթը նույնպես ուրախացել էր՝ տեղեկանալով, որ Օբաման ներկայացել էր իր ապրանքանիշի բաճկոնով: «Ես չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ Օբաման հանրությանը կներկայանա այդ հագուստով: Ես կարծում էի, որ, հնարավոր է, նա կրում է այն տանը կամ միայն հանգստյան օրերին: Սակայն ես հույս ունեի, որ նա կրում է այդ բաճկոնը»,-կիսվել է Ուեյնրայթը պարբերականին տված իր հարցազրույցում:

Ներկայումս նմանատիպ բոմբերներն ապրանքանիշի կայքում վաճառվում են 595 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ