News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսարեւմտյան երկու տարբեր տեղանքներում առնվազն 133 մարդ է մահացել, շուրջ 225-ը տեղափոխվել են հիվանդանոց ինքնաթոր օղի օգտագործելու հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը:

Բուտլեգերների զոհերը հիմնականում հնդկական Ասամ նահանգի Ջորհաթ քաղաքի եւ Գոլագաթ գյուղի թեյի պլանտացիաների աշխատողներն են:

Ասամը երկրում թեյի խոշորագույն արտադրողն է: Այդ նահանգի տարածքում կա ավելի քան 1000 պլանտացիա, որտեղ արտադրվում է հնդկական թեյի ավելի քան 50 տոկոսը:

Կենտրոնական նյարդային համակարգը վնասող մեթիլ սպիրտ պարունակող ինքնաթոր օղի խմելու հետեւանքով մարդիկ կորցրել են գիտակցությունը: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, սակայն տուժողների շրջանում զոհերի թիվն աճում է:

Ինչպես հայտնել է նահանգի առողջապահության նախարար Հիմանթա Բիսվա Շարման, շուրջ 200 մարդ, որոնք օգտագործել էին կեղծ խմիչքը, թունավորվել են, իսկ նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալսարանական հիվանդանոցի բժիշկ Ջորհաթ Մանաբ Գոհեյնը հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում մահացել է 34 տուժած:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ