News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» 6 երկրների թվում Ուկրաինան եւ Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումներով եւ եվրաինտեգրացիայով առաջնորդներն են: Սա հետեւում է «Արեւելյան գործընկերություն-2017 համաթվից», որը Բրյուսելում ներկայացրել է «Արեւելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումը, հայտնում է DW-ն: 

«Ցավոք, մենք չենք կարող ասել, որ բարեփոխումներն առաջ են ընթանում ինչպես հարկն է, եթե խոսում ենք ընդհանրապես «Արեւելյան գործընկերության» 6 երկրների մասին… Բայց լավատեսության հիմքեր կան, եւ կան հաջողության մի շարք պատմություններ»,- նշել է ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցչությունից Անաստասիա Իսմայիլովան, որտեղ ներկայացվել են համաթվի արդյունքները: Մասնավորապես՝ նշվում է, որ ըստ ժողովրդավարության մակարդակի վատթարագույն ցուցանիշներն ունեն Բելառուսը եւ Ադրբեջանը: Մինչդեռ Ուկրաինան եւ Մոլդովան հետ են մնում ըստ բիզնես-կլիմայի:

Համաթիվը ընդգրկում է 2 չափանիշ:

Առաջինը՝ ԵՄ-ին մերձեցում, արտացոլում է, թե ինչպես է երկրներից յուրաքանչյուրը ընդօրինակում ԵՄ նորմերը եւ միջազգային ստանդարտները: Այս ցուցանիշով առաջնորդը Ուկրաինան է (0,73 համաթիվ): Նրան հաջորդում են Հայաստանը (0,66), Մոլդովան (0,65), Վրաստանը (0,64), Ադրբեջանը (0,56) եւ Բելառուսը (0,52): Այս ցուցանիշը ցուցադրում է, թե այս կան այն երկրում ժողովրդավարության մակարդակը որքանով է համապատասխանում միջազգային եվրոպական ստանդարտներին, ինչպես է ընթանում ԵՄ նորմերի ներդրումը եւ երկրները որքանով են հասնում կայուն զարգացման նպատակներին: Առաջին 2 ցուցանիշներով նույնպես Ուկրաինան է առաջին տեղում: Իսկ ահա կայուն զարգացման ցուցանիշով առաջին տեղում Ադրբեջանն է:

Երկրորդ չափանիշը ցույց է տալիս, թե երկրներից յուրաքանչյուրը որքան սերտ է կապված ԵՄ-ի հետ: Խոսքը կառավարությունների միջեւ, տնտեսության մեջ եւ քաղաքացիների շրջանում կապերի մասին է: Այս չափանիշով առաջին տեղում են Վրաստանն ու Մոլդովան՝ 0,71 համաթվով: Նրանց հաջորդում են Ուկրաինան (0,66), Հայաստանը (0,50), Ադրբեջանը (0,47) եւ Բելառուսը (0,45):

«Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու պահից առեւտրային հոսքերով դեպի Ռուսաստան կողմնորոշումը՝ ԵՄ-ի հետ ավելի ցածր մակարդակի քաղաքական երկխոսությամբ եւ անվտանգության հարցերով երկխոսությամբ, Հայաստանին շատ հետ է թողնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած 3 երկրներից»,- նշված է զեկույցում:

Ֆորումը, որը միավորում է «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների եւ ԵՄ անդամ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, 2011 թվականից սկսած համաթիվը հրատարակում է ամեն տարի:

Եվրամիությունը «Արեւելյան գործընկերության» ծրագիրը գործարկել է 2009 թվականին Արեւելյան Եվրոպայի 6 երկրների համար, որոնք Բրյուսելի հետ ակտիվորեն համագործակցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ