News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Մարտի 1-ի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նախ կարևորեց 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատկան տալու անհրաժեշտությունը, ընդգծեց Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման, երաշխավորման անհրաժեշտությունը:

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունում ասվում է.

«Կարեւորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը,

ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը,

արժեւորելով հանրային համերաշխության արմատավորումը,

խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվեցին տասը, վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ,

անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է․

1. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասեւ էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության եւ համերշխության վերականգնման, ինչպես նաեւ ժողովդավարության ամրպնդման համար:

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով վիրավորվածներին եւ զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:

3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է.

Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ՝ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադեւոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին եւ Գրիգոր Գեւորգյանին մահ պատճառելը որեւէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։

4. Հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի եւ հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը եւ քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները եւ ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ