News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է  միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարեւոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն եւ ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է, որը անց է կացվում երկու տարին մեկ անգամ, եւ վերջին 10 տարում առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում, այն է՝ Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է ընձեռնում դիրքավորելու Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած եւ կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում:

Փոխվարչապետի խոսքով՝ այս խոշորագույն միջոցառմանը հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից: Այս տարվա համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: Համաժողովին մասնակցելու նպատակով արդեն իսկ հարյուրավոր ընկերություններ են գրանցվել, իսկ որոշ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում են տաղավարներով կամ հովանավորչական ծրագրերով հանդես գալու ձեւաչափերը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը եւ համաժողովի կազմակերպչական թիմը պետք է միասին աշխատեն՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար, ընդ որում յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է լինելու իր ոլորտին առնչվող հատվածի կազմակերպման համար։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ արդեն իսկ առկա է Ֆրանկաֆոնիայի համաժողովի կազմակերպման հարուստ փորձը ու դրանով սահմանված բարձր նշաձողը, եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով ոչնչով չի զիջելու այլ կարեւոր միջոցառումներին, դեռ ավելին՝ պետք է ձգտել նոր նշաձող սահմանելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ