News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները տվյալների գաղտնի շտեմարան են ստեղծել, որում ներառում են ամերիկացի լրագրողներին, փաստաբաններին եւ իրավապաշտպաններին, ովքեր զբաղվում են Միացյալ Նահանգների հետ Մեքսիկայի սահմանին միգրանտների քարավաններով։ Ցուցակում ընդգրկվածներին ենթարկում են երկարատեւ հարցաքննությունների եւ սահմանափակում սահմանով նրանց տեղաշարժի իրավունքը, չորեքշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը սեփական լրագրողական հետաքննության արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պնդում է հեռուստաընկերությունը, նրան հաջողվել է ստանալ վերոնշյալ շտեմարանի գոյության ապացույցներ։ Դրանում նոր տեղեկատվություն է հայտնվում այն լրագրողների, փաստաբանների եւ իրավապաշտպանների մասին, ովքեր լուսաբանում կամ օգնում են հազարավոր միգրանտների, որոնք փորձում են անցնել ԱՄՆ տարածք։ Անհատական ֆայլերը հագեցած են նշագրումներով, որոնք, անձնագիրը ներկայացնելիս, ահազանգում են ամերիկյան սահմանապահներին հարցաքննել կամ կալանել ցուցակում հայտնվածին։ Այսպես, երկու ֆոտոլրագրողի եւ մեկ իրավաբանի ընդհանրապես արգելել են մտնել Մեքսիկա՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի ֆոտոլրագրող հաղորդել է, որ նրան երեք անգամ սահմանին ստուգել են առանց որեւէ պատճառի եւ հարցաքննել, երբ նա լուսանկարել է Մեքսիկայում միգրանտների ճամբարում: Ամերիկուհու գործընկերը դժգոհում է, որ Մեքսիկայի իշխանությունները աղջկան  13 ժամով  ձերբակալել են, իսկ հետո մերժել են թույլ տալ երկիր մուտք գործել եւ ԱՄն են ուղարկել:

NBC-ն որպես այլ ապացույցներ ներկայացրել է ԱՄՆ ՆԳՆ-ի փաստաթղթերի եւ բլանկների պատճենները եւ սքրինշոթերը:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մեքսիկայի հետ սահմանին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար ավելի քան 4.3 հազար զինծառայողների ներգրավել է  «Հավատարիմ հայրենասեր» (Faithful Patriot) գործողությանը:

2018 թվականի նոյեմբերի 9-ին Թրամփը հրաման էր ստորագրել, որի համաձայն այդ սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների ապասատանի տրամադրումը մերժվում է: Հրամանի նպատակը դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանները կանգնեցնելն էր:

2018 թվականի նոյեմբերի 25-ին Կենտրոնական Ամերիկայից մոտ 500 միգրանտներ փորձել էին Մեքսիկայի Տիխուանա քաղաքից ԱՄՆ ներթափանցել: ԱՄՆ-ի ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ էին կրառել: Ավելի ուշ այդ օրը Մեքսիկայի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանին կուժեղացնեն անվտանգության միջոցները, ինչպես նաեւ կարտաքսեն այն միգրանտներին, որոնք դիմել են բռնության եւ մասնակցել են անկարգություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ