News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի եւ Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին եւ ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու եւ առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում՝ այդ թվում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ