News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը եւ այլն)։

Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում՝ ներկայացնելով ընտրությունների ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Պաշտպանի ելույթից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան ներկայացուցիչը նիստի ընթացքում նրան ներկայացրել է որպես վստահելի գործընկեր։

«Ընտրություններից առաջ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախընտրական եւ հետընտրական փուլերում, ինչպես նաեւ քվեարկության օրն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ ընտրությունների օրը Պաշտպանի կենտրոնական եւ մարզային գրասենյակներն աշխատում են վաղ առավոտից 24 ժամ ռեժիմով՝ ապահովելով Պաշտպանին հասցեագրված բանավոր եւ գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Ավելին, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվում այն մարզեր, որտեղ չունենք մարզային ստորաբաժանումներ՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու եւ ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Պահպանվում է մշտական կապ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ» ,- նշել է Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի՝ մշտապես առանձին ուշադրության առարկա են լրագրողների եւ դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը։ Հավաքների դեպքում իրականացվում է մշտական դիտարկում, հատուկ քննարկման են արժանանում մասնակիցների իրավունքներին առնչվող բողոքները։ Իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ հնարավոր բերման ենթարկելու կամ ձերբակալման դեպքերում։

Պաշտպանի խոսքով՝ քարոզարշավի ողջ ընթացքում եւ ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրություններից կախված՝ աշխատանքները շարունակվում են նաեւ հետընտրական փուլում։

Հաշվի առնելով ընտրությունների ընթացքում աշխատանքի զգայունությունը՝ այն անհրաժեշտ է կատարել բարձր հանրային թափանցիկության պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ