Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները մարտի 8-ին պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի բնակչուհի 41-ամյա Լ.Ա.-ի տանը վիճաբանություն է առաջացել Քաշաթաղի շրջանի բնակիչներ 41-ամյա Լ. Ա-ի, 36-ամյա Մ. Ա-ի եւ 57-ամյա Վ. Ա-ի, իսկ մյուս կողմից 42-ամյա Լ. Բ.-ի, 68-ամյա Ժ. Ա.-ի եւ 42-ամյա Ք. Մ.-ի միջեւ, որի ընթացքում կողմերը ծեծի են ենթարկել միմյանց:
Ծեծի արդյունքում Լ.Բ-ն, Ժ.Ա-ն, Ք.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաշաթաղի շրջբուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: