News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը կապված չէ ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգության, ո՛չ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման պայմանագրերի հետ՝ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Պատճառները, որի համար մենք գնում ենք այդ համակարգերը, ակնհայտ են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի նախագահը նշել է, որ թուրք զինվորականների կողմից С-400-ների շահագործման պայմանները չեն թաքցվում ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցներից։

ԱՄՆ-ը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ С-400 համակարգերի գնման դեմ։ Պենտագոնն Անկարային սպառնացել էր «ծանր հետեւանքներով», մասնավորապես՝ պատժամիջոցներով եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հարաբերությունների վատացմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ