News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մինսկի խմբի հայտարարությունը օբյեկտիվ արձագանքն է այն իրականության, որ ձեւավորվել է Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

 «Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ Մինսկի խմբի հայտարարությունը։ Ի՞նչ էինք մենք ակնկալում նրանից։ Այդ հայտարարությունը օբյեկտիվ իրականության արդյունքն է։ Միջազգային հանրությունը ֆիքսել է հայաստանյան այսօսվա իրականությունը եւ արել հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների։ Համենայնդեպս նրանց մոտ ձեւավորվել է այդ կարծիքը»,- նշեց նա՝ թվարկելով այն փաստերը, որոնք ձեւավորել են միջազգային հանրության վերաբերմունքը․

«Եկեք կետ առ կետ նայենք օբյեկտիվ փաստերը եւ կհամոզվենք, որ միջազգային հանրությունն ունի նման դիրքրոշում անելու որոշակի իրավունք. Հետհեղափոխական Հայաստանի նորընտիր ԱԺ-ում ներկա երեք ուժերից եւ ոչ մեկի ծրագրերում, գործունեության մեջ Արցախի խնդիրը առանցքային չէ։ Սա նոնսենս է։ Ունենալ նման խնդիր, 25 տարի գտնվել նախապատերազմական վիճակում եւ ձեւավորել ԱԺ, որի դերակատարները այդ խնդրի կրողները չեն, կոպիտ ասած՝ դրա մասնագետները չեն։

Միջազգային հանրությունը ֆիքսել է , որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ անկախությունից ի վեր առաջին անգամ առկա է որոշակի լարվածություն, անվստահություն։ Սա բացարձակ անթույլատրելի բան է, բայց այն կա։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ բանակի հրամկազմի նկատմամբ հարուցվում են քրեական գործեր եւ առկա է նրանց հեղինակազրկման միտում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Ռ. Քոչարյանը՝ Ղարաբաղյան հաղթանակի հիմնական դեմքերից մեկը եւ ամենատեղեկացված գործիչներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Իսկ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ Սեյրան Օհանյան, Յու.Խաչատուրով հարուցված են քրեական գործեր, ինչը ուղղակի հարված է զինվորական վերնախավին։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Հայաստանը խնդիրներ ունի իր անվտանգության համակարգում՝ ՀԱՊԿ-ում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ մերձիշխանական շրջանակներից ավելի հաճախակի են դարձել զիջումների հնարավորությունը։ Թվարկած մի շարք գործոններ հաշվի առնելով, համանախագահները վերլուծել են իրավիճակը եւ դրանից էլ ծնվել է այս փաստաթուղթը, ինչը Ադրբեջանը շտապեց ողջունել»։

Հովհաննիսյանը համանախագահների հայտարարության մեջ չի տեսնում միակողմանի ուղերձ՝ Երեւանին, ինչպես  որոշ վերլուծաբաններ են կարծում․ «Ճիշտ չէ այն մոտեցումը, որ սա միայն հայկական կողմին ուղղված ուղերձ է։ Դա շատ սուբյեկտիվ եւ պարզունակ մոտեցում է։ Համանախագահները փորձել են ի մի բերել հնչեցված առաջարկություններն ու մոտեցումները։ Իհարկե նկատելի է կողմերից յուրաքանչյուրի հավակնությունները ու նոր մոտեցումները այս կամ այն չափով զսպելու կամ մերժելու միտումը։ Բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Այլ հարց է, որ դրանից պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ։ Կարո՞ղ ենք դա անել, ունե՞նք դրա բավարար գիտակցությունը՝ սրանք ավելի կարեւոր հարցեր են եւ դրա պատասխանները պետք է փնտրել մեր պետության ներսում»։

Այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, հնարավորությունները կորսված չեն, ճիշտ հետեւություններ անելով՝ կարելի է բարելավել բանակցությունները․ «Արտաքին աշխարհում տարբերակները պարզունակ «կամ-կամ»-ի մեջ չեն, դրանք չեն բաժանվում սեւ ու սպիտակի։ Հայաստանը պետք է բանակցի՝ գրագետ ու համբերատար։ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է ուժեղանա։ Հայաստանը բանակցություններին զուգահեռ պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի եւ հների հետ կարգավորի խնդիրները։ Իշխանությունները բանակցություններին զուգահեռ պետք է վերանայեն իրենց մի շարք մոտեցումներ եւ հասկանան ինչն այնպես չեն արել, ինչը կարող է ավելի ամրացնել ՀՀ դիրքերը։ Մեկ օրինակ բերեմ. Նոր իշխանությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, բանակցությունների եւ քննարկված դետալների շուրջ չխոսեցին, չխորհրդակցեցին նախկին իշխանությունների հետ։ Սրանով կորավ պրոբլեմի ինստիտուցիոնալ շղթան։ Մեկը անազատության մեջ է, մյուսին՝ մերժել են, մնացածի հանդեպ քրեական գործեր են հարուցվել։ Եթե պետության շահը պահանջում է ինչ-որ բան անել, ուրեմն մնացած անձնական եւ այլ մոտիվները երկրորդական են, չորրորդական։ Ի դեպ, դրանից գործող իշխանության հեղինակությունը միայն բարձրանում է։

Ամփոփենք, որեւէ փաստաթղթից կամ հայտարարությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Ողբերգությունների բերում են սեփական սխալները։ Հնարավորությունները կորսված չեն, թե ներքին համերաշխության տեսակետից, թե բանակցային ճիշտ մարտավարության մշակման՝ հաշվի առնելով նախկին հսկայական փորձը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ