News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտի 10-ին Գառնիի տաճարի բակում մշակույթի գործիչներին ներկայացվեց Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը, տեղեկություն տրամադրվեց աշխատանքների ընթացքի մասին, հիմնավորվեց օպերայի բեմադրության կարևորությունը՝ մշակութաբանական,հայրենասիրական, քաղաքական տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվության և PR բաժնից։

Միջոցառմանը ներկա էին մշակույթի նախարարի պարտականություններըկատարող Նազենի Ղարիբյանը, մշակույթի անվանի գործիչներ, մշակութային օջախների տնօրեններ:

Նախատեսված է Գառնիի տաճարում կառուցել ամֆիթատրոն և Տիգրան Մեծ օպերայի պրեմիերան հենց այնտեղ կազմակերպել:

«Մշակույթի նախարարությունը չի կարող անմասն մնալ, անպայման կսատարի այսպիսի մեծ նախաձեռնությանը, որը ոչ միայն երաժշտական աշխարհում կլինի իրադարձություն, այլև արտաքին քաղաքական համընդհանուր ֆոնի վրա: Ուժեղ պետականություն, պետություն ստեղծելու երազն առաջնային բանն է, որը մեզ պետք է առաջնորդի: Ես կփորձեմ նախարարության կողմից աջակից լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաև կազմակերպչական, լոգիստիկ հարցերով»,- նշել է Նազենի Ղարիբյանը:

Տպել
Ամենաշատ