News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը աննախադեպ բարձր աճ է՝ հաշվի առնելով, որ երեք տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 1 մլրդ դոլար: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա նկատեց, որ ԵՏՄ անդամ Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունն ընդամենը 30 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 17 մլն դոլար, Ղրղզստանի հետ՝ ընդամենը 1 մլն դոլար:

«Ղազախստանը Փոթիում կառուցել է մեծ տերմինալ եւ Լարսում երբ մեծ խցանումներ են լինում, մեծ մասամբ նաեւ ղազախական համարներով բեռնատարների խցանում է, որովհետեւ ապրանքը բերում են Փոթի, որտեղից բեռնատարներով տանում են Ղազախստան:

Կամ մենք պետք է Իրանի ճանապարհով գնանք, այսինքն Էնզելի նավահանգիստ, բայց դրա համար պետք է երկաթուղի լինի, հակառակ դեպքում մնում է միայն Լարսի ճանապարհը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու կարեւորությանը, Մելքումյանն ասաց. «Գիտեք թե Ադրբեջանը չի՞ ուզում մտնել Իրան ու գնալ մինչեւ Պարսից ծոց: Ինքը դրել է 500 մլն դոլար եւ կառուցում է Աստարա-Ռաշտ երկաթուղին, որի արժեքը 1,1 մլրդ դոլար է: Դա մոտավորապես 450 կմ է:

Խնդիրներ կան, որ մենք չպետք է ասենք՝ դա տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ դա քաղաքական արդյունքներ ու հաղթանակներ է բերում: Անպայման մենք Իրանի հետ երկաթուղային ճանապարհը պետք է ունենանք: Կարողանանք նաեւ երկու թունելները կառուցել, որ կարողանանք արագացնել ու էժանացնել լոգիստիկան:

Եթե ունենանք թանկ լոգիստիկա, բարդություններ ենք ունենալու: Մենք չենք կարող մեր ՀՆԱ կառուցվածքի 80-90 տոկոսը տեխնոլոգիական դարձնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ