News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից  պետք  է անհանգստանար միայն օրվա իշխանությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նոր ոչինչ չկա, այդ հայտարարությամբ եթե ինչ–որ մեկը պետք  է անհանգստռանար,ապա դա միայն օրվա իշխանություններն են, մյուսները պետք է համարեին բնականոն, մինչդեռ հակառակն է  տեղի ունեցել՝ հայտարարությունից հետո բոլորն անհանգիստ են, հանգիստ են միայն իշխանությունները»,–նշեց նա։ 

ԱԻՄ նախագահի խոսքով՝ հայտարարության դրույթներից մեկն ուղղված էր ձեւաչափի փոփոխման դեմ.«Այս հայտարարության մեջ կա մի կետ, որն ուղղակիորեն ուղղված է ներկա իշխանությունների նախաձեռնության ցանկության հետ՝ այն է՝ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, այսինքն՝ պետք է փոխվի բանակցությունների ձեւաչափը։ Այս դրույթն ուղղված է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն այդպիսի որոշում չպիտի ընդուներ, այն պիտի համաձայնեցվեր Ադրբեջանի հետ»։  

Նա պարզաբանեց, թե ինչու Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին հայտարարությունը չի համարում նախաձեռնություն. «Այն, եթե լիներ նախաձեռնություն, հեղափոխությունից հետո իշխանությունները կհայտարարեին, որ իրենք չեն մասնակցում Արցախի վերաբերյալ որեւէ բանակցության, քանի դեռ Արցախը Հայաստանի մաս չէ։ Երբ կդառնա Հայաստանի մաս եւ ԼՂ հակամարտությունը կընկալվի որպես հայ–ադրբեջանական հակամարտություն, այդ ժամանակ Հայաստանը կմասնակցի։ Իսկ հայտարարել, թե Ալիեւը ինտելեգենտ մարդու տպավորություն թողեց, դա նշանակում է, դու քո նախնական հեղափոխական դիրքորոշումից նախահանջել ես եւ պետք է պարտվես»։

Հայրիկյանը պնդում է՝ համանախագահները պետք է խոսեին խաղաղություն հաստատելու, կայուն, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին, բայց խոսում էին տեւական խաղաղության մասին։

ԱԻՄ նախագահը շեշտեց՝ Հայաստանը չի ունեցել եւ չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն. «Հայաստանը ընդամենը արձագանքային դիրքորոշում ունի»։

Հայրիկյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է հայտարարեին, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ համաձայնեցրած փաստաթղթերը ենթակա են վերանայման. «Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաեւ հեղափոխություն։ Ես կարծում էի, որ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով ՀՀ իշխանությունները կազդարարեն, որ մինչ այդ ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ համաձայնեցրած փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետեւ Հայաստանը անկախություն հռչակելուց հետո անտարբերություն է հանդես բերել, մասնավորապես ՀՀ անկախությունը ոչնչացրած միջազգային փաստաթղթերի նկատմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ