News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը կարեւոր ուղերձ է` հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համապարփակ, հստակ ուղերձներով, հստակ շեշտադրումներով ելույթ էր. «Երեւի թե առաջին անգամ համակարգված ձեւով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Այն ուղղված էր միջազգային հանրությանը, Ադրբեջանին: Դա ներքին օգտագործման ուղերձներ չէին, արտաքին էին: Այդ առումով սպասում ենք բանակցություններին: Մենք ասել ենք, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան «Լուսավոր Հայաստանի» համար առջնահերթություն է, մենք աջակցում ենք այդ հարցում իշխանությանը: Արցախի խնդրում հայաստանում կա հստակ կոնսենսուս եւ աջակցություն օրվա իշխանությանը»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում. «Վարչապետի խոսքում հարցեր բարձրացվեցին կապված սկզբունքների եւ տարրերի հետ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից եւ դրանք չպետք է լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող մեկնաբանություններ: Այսինքն ինչ նկատի ունենք այդ սկզբունքների տակ»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե մինչեւ այսօր պարզ չէ՞ր, թե ինչի շուրջ էին բանակցությունները, պատգամավորը նշեց. «Մինչեւ այսօր կարող է՝ պարզ են եղել մինչեւ այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հանդիպումն է լինելու: Կարող է լինել պարզաբանում, թե ինչ  նկատի ունեն յուրաքանչյուրս սկզբունքի տակ»:

Իսկ, թե Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու շանսեր կա՞ն, ասաց, որ  միջազգային հանրության հետ հայկական կողմը դիվանագիտական եւ խորհրդարանական հարթակներում պետք է բանակցություններ տանի:

«Չպետք է սպասել, որ Ալիեւը, ադրբեջանական կողմը ասի`դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինում: Պետք է հստակ աշխատանք տանել բոլոր հարթակներում, լոբբինգ անել, որ առանց Արցախի ներկայացուցչի չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ, որը կարող է պտուղ տալ: Քանի դեռ Յոհաննես Հաննից սկսած՝ մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ու միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ, չեն ասում`բայց կարծում եմ, որ Արցախը պետք է վերադառնա… եթե նրանք միակարծիք լինեն, Ադրբեջանին այլ տարբերակ չի մնա»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ խնդրի լուծման համար բավարար չէ, որ Արցախը մասնակցի, բոլոր կողմերը պետք է համաձայն լինեն լուծման տվյալ տարբերակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ