News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ողջունելով Վրաստանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում:

Հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են եւ հազարամյակների պատմություն ունեն։

Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, եւ այդ օրինակները բազմաթիվ են:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ:

Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաեւ ցույց կտա, որ մենք բարի եւ բարեկամական ապագա ունենք»:

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաեւ Թբիլիսիում, եւ դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երեւանում ու Հայաստանում է, այլեւ` Թբիլիսիում ու Վրաստանում:

Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի եւ վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաեւ նրա հետեւյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են եւ այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք: Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում եւ մեր երկու ժողովուրդների միջեւ»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս եւ հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երեւում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի եւ բազում այլ հայ մեծերով հպարտանում են եւ՛ վրացիները, եւ՛հայերը:

Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած եւ հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ