News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի արեւելքում Քրայսթչերչ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հրաձգություն է կատարվել երկու մզկիթում:

Տեղեկությունն ավելի ուշ հաստատել է Նոր Զելանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Մայք Բուշը: Խոսքը Ալ Նուր եւ Լինվուդ Մասջիդ մզկիթների մասին է: Բուշի խոսքով՝ կան զոհեր, նա չի հայտնել զոհերի ստույգ թիվը: Ընդ որում՝ հայտարարել է, որ ձերբակալվել է մեկ մարդ: Տեղական պարբերականները հայտնում են, որ իրարից ոչ հեռու գտնվող մզկիթներ են մտել զինված մարդիկ եւ մուտքերն արգելափակել, շենքերում եղել է մոտ 300 մարդ:

Stuff-ի աղբյուրների տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով մահացել է առնվազն 9 մարդ: New Zealand Herald-ը նշում է, թե հնարավոր է, որ զոհվել է 27 մարդ: Քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել առնվազն 30 վիրավորներ:

Ոստիկանությունը փակել է բոլոր դպրոցները, հիվանդանոցը եւ քաղաքային խորհրդի շենքը, ինչպես նաեւ քաղաքի բնակիչներին խնդրել է փողոցներ դուրս չգալ եւ խուսափել մզկիթներ այցելելուց: Երկրի վարչապետը տեղի ունեցածն անվանել է Նոր Զելանդիայի պատմության մեջ «ամենասեւ օրերից մեկը»:

Պարբերականը տեղեկացրել է, որ քաղաք են ուղղվել Վելինգթոնից ոստիկաններ: Radio New Zealand-ը մեջբերել է տեղի ունեցածի ականատեսներից մեկի խոսքը, որը հայտարարել է, թե լսել է մի քանի կրակոց եւ գետնին պառկած առնվազն 4 մարդու տեսել: «Ամենուր արյուն էր»,- ասել է նա:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը մամուլի ասուլիսում տեղի ունեցած հարձակումներն անվանել է «Նոր Զելանդիայի պատմության ամենամռայլ օրերից մեկը»: «Այն, ինչ այստեղ տեղի է ունեցել, բռնության արտասովոր եւ աննախադեպ ակտ է»,- նրա խոսքն է փոխանցել Associated Press-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ