News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային փաթեթից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նոր հնարավորության գործարկման մասին:

Իրավաբանական անձինք այսուհետ կարող են իրենց փաթեթին ավելացնել միջազգային զանգերի եւ բջջային հավելվածներից՝ WhatsApp, Facebook Messenger, Zangi,  Telegram, առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն:

«Հաճախորդների հարմարության համար մենք մշակել եք «Սմարթ» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Իր նախասիրություններից եւ բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը 8 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իր համար նախընտրելի սակագնային փաթեթը։ Դրա հետ մեկտեղ մեր հաճախորդների համար հասանելի է նոր հնարավորություն՝ իրենց սակագնային փաթեթին ավելացնել միջազգային զանգերի րոպեներ, ինչպես նաեւ բջջային հավելվածներից առանց ինտերնետի ծախսի օգտվելու հնարավորություն։ Վստահ եմ, որ միջազգային շուկայում աշխատող մեր գործընկերները բարձր կգնահատեն այս նոր հնարավորությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ կորպորատիվ հաճախորդները, ովքեր օգտվում են «Սմարթ» սակագնային փաթեթներից, մասնավորապես ստանում են  բիզնեսի համար այնպիսի հարմար հնարավորություններ, ինչպիսիք են անսահմանափակ շփումն աշխատակիցների հետ (10 000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի տեղական բջջային ցանցի ներսում), շահավետ կապ միջազգային եւ տեղական գործընկերների հետ, ինչպես նաեւ՝ առանձին աշխատակիցների կամ ընդհանուր ընկերության կարիքների համար լրացուցիչ ծառայություններ միացնելու հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ