News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Boeing ընկերությունը մտադիր է Աֆրիկայում կործանված ինքնաթիռի համանման 737 MAX մոդելի օդանավերի համար նոր ծրագրաային ապահովում թողարկել, հաղորդում է Reuters-ը:

Թարմացումները պետք է թողարկվեն 7-10 օրվա ընթացքում: Ընկերությունը դեռ ապացույցներ չունի, որ անսարք ծրագրային ապահովումն  է Boeing 737 MAX-ի մասնակցությամբ վերջին երկու աղետների պատճառ դարձել, սակայն կործանումից առաջ  օդանավերի հետագծերի նմանությունը թույլ է տալիս այդպես ենթադրել:

Մարտի 15-ին հայտնի էր դարձել, որ Եթովպիայում Boeing 737 MAX 8-ի կործանման վայրում հայտնաբերել են կայունարարի՝ ինքնաթիռի պոչաթեւերի հատվածի մասը:

Վերջին կես տարում աշխարհում Boeing 737 MAX-ի մասնակցությամբ երկու ավիավթարներ են գրանցվել: Վերջին կործանումը տեղի էր ունեցել մարտի 10-ին Եթովպաիյում:

Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 ուղեւորները մահացել էին: Ավիավթարի զոհերի թվում 33 երկրների քաղաքացիներ են:

Նման եւս մեկ օդանավ կործանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում: Ինքնաթիռը կործանվել էր թռիչքից 13 րոպե անց, զոհվել էր 189 մարդ:

Հաղորդվել էր, որ թռիչքից հետո համակարգը  արագության   տարբեր ցուցանիշներ էր ցույց տվել, իսկ հետո նաեւ օդանավի քթի թեքության անկյան սենսորներից մեկի սխալ տվյալները, ինչի հետեւանքով օդաչուները կորցրել էին կառավարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ