News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, մարտի 15-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամերի ընթացքում հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու եւ Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Ա.-ի տուն եւ դարանակալել են ավտոտնակում եւ երբ ուզեցել են արդեն իրենց սեւ գործն անեն, նկատել են Գասպար Ա.-ի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Ն.-ին։

Նրանք հարձակվել են կնոջ վրա, փակել բերանը, իսկ նրանցի մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գասպար Ա.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են 34-ամյա Էդգար Ե.-ն, 35-ամյա Արմեն Ա.-ն: Տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ Էդգար Ե.-ին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Արմեն Ա.-ին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին եւ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գասպար Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս անհատ ձեռներեց է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ