News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադի կենտրոնում գտնվող «Անդրիչեւ վենաց» նստավայրից հեռացել է ցուցարարների սուլոցների եւ վիրավորանքների ներքո, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։

Սերբիայի նախագահը կարճ լսել է փոքրաթիվ հավաքվածներին, ի պատասխան «սուտասան», «գող» եւ անցենզուր հայհոյախոսության նրանց «ամենայն բարիք» է մաղթել, նստել ծառայողական մեքենան եւ հեռացել։

Ավելի վաղ՝ մարտի 17-ի առավոտյան, ցուցարարները հավաքվել էին Սերբիայի նախագահի նստավայրի մոտ Բելգրադի կենտրոնում։ Ցույցի մասնակիցները ճեղքել էին պատնեշը եւ փակել շենքի մուտքերը։ Մի քանի խուլիգաններ հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, որպեսզի ապահովեն բարձրախոսներով բեռնատարի մուտքը։ Մի քանի մարդ կալանվել է։ Վուչիչը խոստացել է, որ անկարգությունների մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ